Իրաքում պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել


18:03 , 19 նոյեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Իրաքի Ռամադի քաղաքի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera գործակալությունը:

Գործակալության տվյալներով` Ռամադիի հսկիչ-անցագրային կետի մոտ պայթեցվել է ավտոմեքենա: Տեղի ոստիկանության նախնական տվյալներով կա 11 զոհ:

Միջադեպի մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: