Մեսին վճարել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պարտքը


17:21 , 19 նոյեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիլոնել Մեսին վճարել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պարտքը անվտանգության աշխատակիցներին:

Արգենտինայի հավաքականի անվտանգության աշխատակիցներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել, Բրազիլիայի հետ հերթական խաղի ժամանակ նրանցից մի քանիսը մոտեցել են Մեսիին՝ խնդրելով օգնել իրենց:

Արգենտինացին զանգել է հորը, ով աշխատակիցների հաշվեհամարին է փոխանցել աշխատավարձը՝ սեփական միջոցներից: Այս մասին տեղեկացնում է sport-english.com-ը: