16:59 , 19 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեզ անհանգստացնում է․ լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ դաշնային ժողով Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը՝ նշելով, որ իրենք անհանգստությամբ էին հետևում ապրիլյան պատերազմին։
«Դուք գիտեք, որ Ռուսաստանն անմիջապես արձագանքեց։ Մենք միացրեցինք բոլոր հնարավորությունները հույզերի լարումը թուլացնելու և իրավիճակը նորից քաղաքական հուն վերադարձնելու համար։ Փառք Աստծու, դա հաջողվեց շատ արագ անել, բայց, ցավոք, դա ոչ մի կերպ առաջ չմղեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Այն, ցավոք, նույն տեղում է մնացել»,– ասաց նա:
Նրա խոսքով՝ մի քանի կուլմինացիա է եղել, երբ հույս էր առաջացել, որ հնարավոր է առաջընթաց գրանցել։ «Մենք ամենահանգամանալից կերպով խնդիրը քննարկել ենք ՀՀ արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ։ Լսել ենք, որ հայկական կողմն, անխոս, պատրաստ է առաջ շարժվել։ Հայկական կողմի կարծիքով, ձգձգման պատճառը Բաքուն է։ Հասկանալի է, որ մենք կուզեինք տեսնել իրավիճակ, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր լեզու են գտել »,– ասաց Կոսաչովը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ