16:06 , 19 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Հալեպի արևելյան հատվածում նոյեմբերի 17-ին զինյալները կրակոցներով ցրել են խաղաղ բնակիչների ցույցն ու ականապատել բոլոր ճանապարհները դեպի Բուսթան ալ Քասր անցակետ: Այս մասին հայտնում է Ria-ն` վկայակոչելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին:
Փախստականների խոսքով՝ հինգշաբթի առավոտյան Ալ Քալյասա շրջանից շուրջ 300 խաղաղ բնակիչներ դուրս էին եկել բողոքի՝ ընդդեմ ահաբեկիչների և «տեղի խորհրդի»: Նրանք փորձել են անցնել նշված Բուսթան ալ Քասր անցակետով, սակայն զինյալները կրակ են արձակել հավաքի մասնակիցների վրա: