15:32 , 19 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
«Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձումների խորհրդի վեճն ընտանեկան է և «տակը ոչինչ չկա». Tert.am-ի հետ զրույցում պնդեց հիմնադրամի հոգաբարձումների խորհրդի անդամ, երգիչ Եղիշե Պետրոսյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների հոր՝ Արմենակ Կյուրեղյանի և Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի կնոջ՝ Նանոր Սեֆիլյանի հայտարարությանը, թե լքում են հիմնադրամը: Նանոր Սեֆիլյանը, մասնավորապես, ասել էր, թե չի կարող աշխատել «Սասնա ծռեր» հիմնադրամում, որտեղ թափանցիկությունը լրիվ ապահովված չէ բոլոր անդամների համար:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» հիմնադրամը ստեղծվել էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ֆելիքս Հայրապետյանի կողմից՝ ՀՀ-ում «քաղաքական հայացքների համար հալածվածներին, քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով»: Հիմնադրամում ընդգրկվել էին Նանոր Սեֆիլյանը, Արմենակ Կյուրեղյանը, Եղիշե Պետրոսյանը, Թեհմինե Ենոքյանը, Արուսյակ Հայրապետյանը:
-Պարո՛ն Պետրոսյան, ինչքանո՞վ է հիմնավորված խորհրդի անդամների հայտարարությունը՝ հիմնադրամը լքելու մասին:
- Ըստ իմ գնահատականի՝ ո՛չ հիմնադրամի հայտարարություններն են սխալ, ո՛չ այդ մարդկանց ասածները: Հավատացնում եմ Ձեզ՝ տակը ոչինչ չկա, ոչ մի հիմք:
-Իրենց կողմի՞ց չկա, թե՞ հիմնադրամի:
-Ոչ մի հիմք չկա, պատկերացրեք ընտանիքում խնդիրներ է առաջանում և ամեն մեկը կարծիք է հայտնում, և կարող է մի քիչ էլ վիճաբանություն լինի: Ուզում եմ ասել, որ հիմնադրամն աշխատում է, և՛ Արմենակը, և՛ Նանորը ինձ համար շատ հարգելի մարդիկ են, հիմնադիր անդամներ են, որոնց հետ դեռ շարունակում ենք աշխատել:
-Իսկ այդ հաշվեհամարին կարո՞ղ եք ասել, թե որքա՞ն գումար կա:
-Մեր ֆեյսբուքյան էջում համարյա օրումեջ հրապարակվում է, թե ինչ մուտքեր են եղել, որտեղից, ոնց:
-Իսկ այդ դեպքում ինչո՞ւ են հիմնադրամի հետ կապված մեղադրանքներ հնչեցում, հատկապես որ նրանք ձեր ամենադժվար օրերի պայքարի ճանապարհակիցներ են, դրանից չի՞ կարելի ենթադրել, որ լուրջ կասկածներ ունեն հիմնադրամի հարցով:
-Ոչ, ինչ իրենք ասում են, նույնը ես էլ եմ ասում, պատկերացրեք որևիցե վճարովի համակարգ, որը դրսում է գրանցված, գումար են հավաքում, միանգամից չի սպասարկում չէ Հայաստանը, միջնորդավորված պետք է լինեն այդ փոխանցումները, նույնն այս դեպքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ