14:36 , 19 նոյեմբեր, 2016
Lurer.com-ը գրում է.
«Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով` լրագրողներն առավել շատ հարգում են «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, քան` իրեն:
«Հանդիպելու ենք մի մարզչի, ով, եթե չեմ սխալվում, երեք անգամ հաղթել է Պրեմիեր լիգան: Ես նույնպես 3 անգամ հաղթել եմ ԱՊԼ-ն, ինչը նշանակում է, որ հարկավոր է հարգել մրցակցին՝ անկախ նրանից, թե ինչ արդյունք է նա ցույց տալիս հիմա: Կարծում եմ` լրագրողները Վենգերին ավելի շատ են հարգում, քան` ինձ»,- ասել է Մոուրինյոն:
Նշեն, որ «Մանչեստեր Յունայթեդ»-«Արսենալ» հանդիպումը կմեկնարկի 16:30-ին: