Վրաստանի նախագահը հաստատել է Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը վարչապետի պաշտոնում


14:20 , 19 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հաստատել է երկրի վարչապետի պաշտոնի համար «Վրացական երազանք» կուսակցության կողմից ներկայացված Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Վրաստանի առաջնորդի մամուլի ծառայությանը:


Վրաստանում խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը հավաքած կուսակցությունն առաջադրում է վարչապետի թեկնածությունը, որը պետք է ձևավորի նոր կառավարություն: «Վրացական երազանք»-ը 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում գրանցել է լավագույն արդյունքը՝ հավաքելով 48,8 տոկոս ձայն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ