Տավուշում վրաերթի են ենթարկել 8-ամյա աղջկա


14:12 , 19 նոյեմբեր, 2016
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա:

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է հետաքննություն: