13:30 , 19 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Առնվազն մեկ մարդ տուժել է նոյեմբերի 19-ին Ճապոնիայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ գրանցված երկրաշարժի հետևանքով, հայտնում է ТАСС-ը:
Ճապոնիայի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժի հետևանքով Սինգու քաղաքում թեթև վիրավորվել է մի աղջիկ, ում գլխին ցնցումների հետևանքով տախտակ է ընկել:
Ազգային սեյսմոլոգիական գործակալության տվյալներով` երկրաշարժի օջախը գտնվել է 60 կմ խորության վրա: Ցունամիի վտանգ չի հայտարարվել: