12:34 , 19 նոյեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
Մոտակա ամիսներին մենք կունենանք և տրամադրության, և տնտեսական առումով էական դրական տարբերություն: Դրական փոփոխություններին կնպաստեն 2017-ի բյուջեն ու հատկապես կառավարության ծրագիրը: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Փոքր մասշտաբի մեջ մեծ էֆեկտ ստանալու ձևն է աշխատելու հիմա»,-ասաց միության նախագահը:
Նախօրեին խորհրդարանում քննարկվող բյուջեի նախագիծը գնահատվեց որպես գոյատևման բյուջե: Մի քանի անգամ վերլուծելով 2017-ի պետական բյուջեի նախագիծը, Գագիկ Մակարյանը եկել է եզրակացության, որ այդպես չէ:
Նախագծում նախորդ տարվա ցուցանիշները կրկնվում են, սակայն այն գործողությունները պլանը, որ կառավարությունը սկսել է և պետք է շարունակի 2017-ին, միության ղեկավարին հույս են տալիս, որ գործադիր մարմնի աշխատանքի էֆեկտիվությունը կբերի լավ ազդեցության:
«Բյուջեի նպատակը վերջին հաշվով երկրի տնտեսական զարգացումն ու որոշակի բարեփոխումների, ծրագրերի իրականացումն է: Մենք նայում ենք, կարծես թե գումարները նույնն են, մենք ոչինչ էլ չենք ավելացնում: Դրա համար պատգամավորները այն գնահատեցին որպես գոյատևման»,-ասաց Մակարյանը:
Տնտեսագետի խոսքով, կառավարության ծրագրի էֆեկտիվությունը բարձր է, կառավարությունն ամեն օր նոր քայլեր է կատարում: Սրանք հաշվի առնելով, նա վստահաբար հայտարարեց, որ քիչ գումարներով մեծ էֆեկտիվություն է լինելու:
«Կառավարության ակտիվությունը, առաջադիմական ծրագրերի ու պահանջների դնելը բերելու է այդ էֆեկտիվության, սա ինովատիվ մոդել է»,-ասաց տնտեսագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ