10:28 , 19 նոյեմբեր, 2016
«Արտաշատի քաղաքապետ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, ըստ տևական ժամանակ շրջանառվող խոսակցությունների, պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավորի թեկնածու առաջադրվել՝ Արարատի մարզում: «Ես չեմ կարող նման խոսակցությունները պաշտոնապես մեկնաբանել:
Նման խոսակցություններ միշտ էլ կան, բայց դրանք համապատասխանում են իրականությանը, թե ոչ՝ չեմ կարող ասել, հաստատել կամ հերքել: Դա կերևա ընտրություններից առաջ՝ պարոն Աբրահամյանը ցանկություն ունի առաջադրվել, թե ոչ: Առայժմ ոչ մի բան հայտնի չէ»,-մեզ հետ զրույցում ասաց Արարատի մարզի ՀՀԿ մարզային կազմակերպիչ Մելս Աբրահամյանը:
Նշենք, որ Արգամ Աբրահամյանն անկուսակցական է, առայժմ չի անդամագրվել ՀՀԿ-ին, ինչպես Աբրահամյան գերդաստանից շատերը: Կանդամագրվի առաջիկայում, ի թիվս մյուս անկուսակցական պաշտոնյաների, թե ոչ՝ մնում է ենթադրել »,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։