«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանը տեղական արտադրողի կողքին


10:00 , 19 նոյեմբեր, 2016

«Երեկ ՀՀ կառավարության նիստի ըն­թացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ նաև գարեջրի շուկային և վերջերս կիրառված տուգանքներին:

Նա կոչ արեց ՏՄՊՊՀ նա­խագահ Արտակ Շաբոյանին ստուգել առաջին անհրաժեշտության ապրանքնե­րի շուկան, որոնց շուրջ մարդիկ դժգոհություն են արտահայտում, այլ ոչ թե գարեջ­րի շուկան, որտեղ մի քանի խաղացողներ կան:Իսկ ինչու վարչապետը այդպես վարվեց այն դեպքում, երբ լուրեր կան, թե նախապես իմացել է, որ վարույթ է հարուցվել հանձնաժողովում ընդդեմ «Կիլիկիա» գարեջրի:

«Ժողովուրդ»-ի տեղեկու­թյուններով 110 մլն դրամով տուգանված «Երևան գարեջուր» ընկերության (որը արտադրում է «Կիլիկիա» գարեջուրը) սեփականատեր, Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հանդիպել է Մոսկվայից վե­րադարձած վարչապետին և ներկայացրել, որ հանձնաժողովը առանց ծանուց­ման նիստ է հրավիրել և մի շարք օրինա­խախտումներ թույլ տվել, ինչի արդյուն­քում վարչապետը հրահանգեց ազատ մր­ցակցային շուկա չմտնել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։