Եթե շարունակեք սադրել Դավիթին և խոչընդոտել նրա գործունեությունը, իր փոխարեն նույնը սկսելու եմ անել ես


17:30 , 26 փետրվար, 2013

Նոր իմացա, որ Արտաշատում Դավիթ Հեղափոխական Սանասարյանի նկատմամբ սադրանք է տեղի ունեցել, որի հետևանքում նրան փորձել են բերման ենթարկել ոստիկանություն: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել և զգուշացնել համապատասխան մարդկանց և մարմիններին և այդ մարմնի մասերին, որ չկարծեն, թե նման արարքով կարող են կասեցնել կամ վախեցնել Հայ մարդուն, քաղաքացուն: Եթե շարունակեք նման սադրանքները և խոչընդոտեք Դավիթի գործունեությունը կամ տեղաշարժվելու հնարավորությունը, իրա փոխարեն նույնը սկսելու եմ անել ես: Հետագայում ինձ հարկ եղած դեպքում կփոխարինի մեկ այլ ազատ Հայ քաղաքացի: Ուստի կոչ եմ անում զերծ մնալ նման օրինախախտ գործողություններից և դրան զուգորդող կապիկություններից:

ՀՀ քաղաքացի Ալեն Սիմոնյան