00:35 , 19 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։
«Նախօրեին Լիմայում ԱԽՏՄ ֆորումի շրջանակում տեղի ունեցած զրույցից հետո շարունակել են քննարկել սիրիական կարգավորումը՝ հատկապես արեւելյան Հալեպի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։