00:11 , 19 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Վանաձորի նախկին հանրապետական քաղաքապետ Սամվել Դարբինյանը համաձայն չէ գնահատականների հետ, որ 3 քաղաքական ուժերի` ավագանու նիստերի բոյկոտի արդյունքում քաղաքը կաթվածահար վիճակում է:
«Դա ըտենց չի, շատ գունեղ եք ներկայացնում, շատ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ իր տեղը կընկնի»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց Սամվել Դարբինյանը` ի պատասխան հարցադրման, որ ստեղծված իրավիճակը պատային է, ու դրա այլընտրանքն այն է, որ ավագանու 2 անդամ ինքնաբացահայտվեն ու դրանով խոստովանեն, որ, ինչպես վերջերս նորաձև է դարձել, «շանտղությունն» իրենցից է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ