Հալեպում զոհերի թիվը հրադադարի խախտումից հետո գերազանցել է 1000-ը


23:13 , 18 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Սիրիայի Հալեպ քաղաքում կարճատև հրադադարից հետո երկու ամիս առաջ վերսկսված ավիահարվածների և ռմբակոծման հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել: 

Ինչպես հաղորդում է CNN-ը` մեջբերելով Մարդու իրավունքների սիրական դիտորդական կենտրոնի տվյալները, զոհերը հիմնականում գրանցվել են ապստամբների վերահսկողության տակ գտնվող արևելյան թաղամասերում, ինչպես նաև կառավարության վերահսկողության տակ գտնվող արևմտյան շրջաններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ