Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնականին


23:06 , 18 նոյեմբեր, 2016

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնականինArmlur.am-ը գրում է.

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 18-ին ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շիին, ով Հայաստան է ժամանել «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությունը, կարևորեց Հայաստան – ՆԱՏՕ 2014-2016թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) հաջող իրականացումը, ինչպես նաև 2017-2018թթ. համար նոր անհատական ծրագրի մշակումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արժևորում է իր հարաբերությունները Հայաստանի հետ ու շահագրգռված է շարունակել փոխշահավետ համագործակցությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ