Վրաստանում ձեւավորվել է «Վրացական երազանքի» խորհրդարանական մեծամասնությունը


22:21 , 18 նոյեմբեր, 2016

rsz_1373622408georgian-flagAraratnews.am-ը գրում է.

Վրաստանում իններորդ գումարման խորհրդարանի 150 ընտրված պատգամավորների լիազորությունների ճանաչումից հետո ձեւավորվել է «Վրացական երազանքի» խորհրդարանական մեծամասնությունը ՝ 116 պատգամավորներից կազմված ու խորհրդարանական փոքրամասնություն՝ ընդդիմադիր «Ազգային շարժման» 26 պատգամավորներով, հայտնում է «Վրաստան Օն լայնը»։

Խորհրդարանական մեծամասնությունը ղեկավարել է մեծամասնական պատգամավոր Օզուրգետի Արչիլ Տալակվաձեն, ներքին գործերի նախկին փոխնախարարը։

Այս փուլում մեծամասնության շրջանակում երկու խմբակցություն է ձեւավորվել՝ «Վրացական երազանքը» ՝ 110 պատգամավորներով, որի ղեկավարն է պատգամավոր Մամուկա Մդինարաձեն, ու «Վրացական երազանք՝ արդյունաբերողներ» խմբակցությունը, վեց անդամներով, որի ղեկավարն է մեծամասնությանը միացած «Արդյունաբերողների» կուսակցության ներկայացուցիչ Սիմոն Նոզաձեն։

Խորհրդարանական փոքրամասնության առաջնորդը նորից Դավիդ Բաքրաձեն է լինելու, որը 2008-2012թթ խորհրդարանի նախագահ է եղել։ Փոքրամասնությունում հիմա 26, այլ ոչ թե 27 պատգամավոր է, քանի որ Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից։

Փոքրամասնության շրջանակներում գրանցվել են նաեւ երկու խմբակցություններ՝ «Միասնական ազգային շարժումը» ՝ 20 անդամներով, որի ղեկավարն է Նիկա Մելիան ու «Ազգային շարժումը հանուն Վրաստանի առաջընթացի» շարժումը, որում պատգամավոր Էլենա Խոշտարիայի ղեկավարությամբ ներառվել են հետեւյալ պատգամավորները ՝ Սերգի Կապանաձեն, Ռոման Գոցիրիձեն, Գեորգի Տուգուշին, Օտար Կախիձեն, Սալոմե Սամադաշվիլին։

Մեծամասնության ու փոքրամասնության սահմաններից դուրս միակ խմբակցությունը «Վրաստանի հայրենասերներ» խմբակլցությունն է, որում  Հայրենասերների դաշինքի 6 պատգամավոր կա՝ կուսակցության քաղաքական քարտուղար Գեորգի Լոմիայի ղեկավարությամբ։