21:31 , 18 նոյեմբեր, 2016
Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը երգչուհի Ռիփփիի հետ խոսել է նոր, սեքսուալ ֆոտոշարքի մասին:
«Վերջերս դիզայներ Մանուկ Ալեքսանյանի նոր ցուցադրությունն էր, որի ժամանակ էլ երկուսով խոսեցինք, ու իր կողմից առաջարկ ստացա նման ֆոտոշարք անելու: Նա ցանկություն հայտնեց, որ ես ներկայացնեմ նրա հենց այս հավաքածուն: Մանուկի հետ միշտ համագործակցել ենք ու միշտ էլ հաջող արդյունք ենք ունեցել, նա շատ տաղանդավոր է ու մեծ ապագա ունի»,- մեզ հետ զրույցում նշեց Ռիփփին ու ընդգծեց, որ նոր ֆոտոշարքի համար աշխատել է նաեւ դիզայներ Թամարան, ով համագործակցում է Մանուկ Ալեքսանյանի հետ:

Խոսելով լուսանկարներում իր կերպարների մասին` Ռիփփին նշեց.
«Կոնկրետ կերպարներ չենք առանձնացրել, ես պարզապես ներկայացրել եմ Մանուկի հավաքածուն: Եթե ինքս կոչելու լինեմ, կասեմ, որ լուսանկարները նայելիս` ինձ մի տեսակ ջունգլին է հիշեցնում` վայրի ու շատ գրավիչ մի բան կա, որը կդժվարանամ բառերով նկարագրել: Ի դեպ` շատ հաճելի էր, որ ողջ ֆոտոշարքի ընթացքում թե դիզայներներից, թե ներկա այլ մասնագետներից անընդհատ հիացմունքի խոսքեր էի լսում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ