Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիայի Հին կաթոլիկ եկեղեցու պատվիրակությունը


19:55 , 18 նոյեմբեր, 2016

aramAraratnews.am-ը գրում է.

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Վեհարանի իր գրասենյակում ընդունել է Շվեյցարիայի Հին կաթոլիկ եկեղեցու պատվիրակությունը` Հերալդ եպիսկոպոս Ռեյնին և պրոֆեսոր Ուրս ֆոն Արքսին, ովքեր ժամանել են Շվեյցարիայից Նորին Սրբության հետ խորհրդակցությունները շարունակելու նպատակով: Այս մասին  տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքի իրադրությունն ու այդ տարածքում քրիստոնյա համայնքների դիմագրաված դժվարությունները, հայ-շվեցարական ժողովուրդների հարաբերությունները: Վեհափառ Հայրապետը ներկայացրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պատմությունը, դերակատարությունը միջկրոնական ու միջեկեղեցական հարաբերություններում, ինչպես նաև հայկական Սփյուռքի գաղութներում: Անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանությանը և այդ ողբերգության օրերին հայ որբերին հայտնաբերելու և մարդասիրական աշխատանքներ իրականացնելու գործում շվեյցարացի միսիոներների բերած նպաստին: