5-րդ բանակային կորպուսում անցկացվել է ռազմական խորհրդի նիստ


19:41 , 18 նոյեմբեր, 2016

5-րդ բանակային կորպուսում անցկացվել է ռազմական խորհրդի նիստAysor.am-ը գրում է.

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` նոյեմբերի 16-ին 5-րդ բանակային կորպուսում ենթակա զորամասերի հրամանատարության մասնակցությամբ անցկացվել է ռազմական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են ղեկավարման համակարգի արդյունավետության բարձրացման և մարտական հերթապահության կազմակերպման կատարելագործման ուղիները:

Ռազմական խորհրդի նիստի ընթացքում հնչած զեկույցներում և քննարկումներում ներկայացվել են զորային կառույցներում ղեկավարման համակարգի կատարելագործման, կրտսեր հրամանատարների նախաձեռնողականության բարձրացման, զինվորական ծառայության և մարտական հերթապահության կազմակերպման, արգելափակոցների և արմրաշինական կառույցների բարելավման, անձնակազմի կարգապահության բարձրացման ուղությամբ զորամիավորման ենթակա զորամասերում և ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքները: