Շվայնշտայգերը պարգևատրվել է հատուկ մրցանակով (լուսանկարներ)


21:15 , 18 նոյեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Բասթիան Շվայնշտայգերը Գերմանիայի ազգային հավաքականում ունեցած ներդրման համար արժանացել է հատուկ մրցանակի:

«Ժյուրիի հատուկ մրցանակը» ֆուտբոլիստին շնորհվել է Bambi մրցանակաբաշխության ժամանակ:

Bambi-ն  հեռուստեսային մրցանակբաշխություն է, որ պարգևատրում է մշակույթի, հեռուստատեսության, լրագրության և սպորտի ոլորտում ներդրում ունեցած գերմանացիներին:

Շվայնշտայգերը մրցանակաբաշխությանը ներկա է եղել կնոջ` թենիսիտուհի Անա Իվանովիչի հետ:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ազգային հավաքականում կարիերան ավարտել է Եվրո 2016-ից հետո:

Գերմանիայի ազգային հավաքականում ունեցած ներդրման համար պարգևատրվել է նաև Յոահիմ Լյովը: