Արմեն Ռուստամյանի պարզաբանումը. «Ձևակերպում կար Ղարաբաղի հետ կապված, որը հայկական կողմի համար անընդունելի էր»


18:49 , 18 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անդրադարձավ ադրբեջանական մամուլի տարածած ապատեղեկատվությանը՝  կապված վերջերս կայացած մոնիտորինգի հատուկ  հանձնաժողովի գործունեության ընթացքի հետ: Ադրբեջանական մամուլը ներկայացրել էր, թե իբրև այդ հանձնաժողովի ժամանակ կանխվել է հայ պատգամավորի սադրանքը:

Արմեն Ռուստամյանը դրա վերաբերյալ պարզաբանում ներկայացրեց՝ նշելով, որ ինքն այդ մասին չպետք է խոսեր, քանի որ մոնիթորինգի հանձնաժողովն իր նիստերն անցկացնում է փակ, դրան անդրադառնալը ճիշտ չէ, բայց քանի Ադրբեջանի մամուլը դրա մասին գրել է, բայց ներկայացնելով յուրովի, դրա համար հանդես է գալիս պարզաբանմամբ:

«Այդ պատգամավորը ես եմ: Որևէ սադրանք եթե կանխվել է, ապա կանխվել է կոնֆլիկտների հարցով զբաղվող հատուկ հանձնաժողովում, որն իր գործունեության ընթացքում որևէ կոնկրետ արդյունք չի տվել: Առաջարկ է եղել այդ հանձնաժողովի ղեկավարի կողմից, որ այն վերածվի սովորական հանձնաժողովի, քանի որ այդ կարգավիճակով չի աշխատում: Մենք դեմ ենք եղել այդ հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև ձևակերպում կա Ղարաբաղի հետ կապված, որը մեզ համար բացարձակ անընդունելի է: Դա Լեռնային Ղարաբաղ և գրավյալ տարածքներ ձևակերպումն է: Դրա համար մենք ասում ենք՝ այդ հանձնաժողովում անաչառ քննարկում ակնկալել հնարավոր չէ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ