ԵՄ-ն նախնական համաձայնել է վերացնել Ուկրաինայի հետ վիզային ռեժիմը


17:32 , 18 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Եվրոպական միության անդամ երկրները համաձայնել են Ուկրաինայի հետ կարճաժամկետ ուղևորությունների համար վիզային ռեժիմի ազատականացման շուրջ: Այս մասին ասված է ԵՄ տարածած մամուլի հաղորդագրությունում:

Հաղորդագրությունում ասված է, որ համապատասխան փաստաթուղթը կարող է ուժի մեջ մտնել այն բանից հետո, երբ Եվրամիության երկրները համաձայնություն ձեռք բերեն դրա գործողության արտակարգ ռեժիմով դադարեցման մեխանիզմների շուրջ: Այժմ ԵՄ Խորհուրդը պետք է ֆորմալ բանակցություններ կսկսի անցկացնել Եվրախորհրդարանի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ