17:10 , 18 նոյեմբեր, 2016
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու հարցում պայմանավորվածություն է ձեռք բերել եվրոպացի առաջնորդների հետ։ Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, նման որոշման պատճառը Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակն է։
Բեռլինում կայացած հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի առաջնորդ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Իտալիայի նախարարների խորհրդի ղեկավար Մատեո Ռենցին և Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը։
Քաղաքական գործիչները որոշել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կգործեն մինչև Մինսկի համաձայնագրերի կատարումը։