Լիքը «եթե»-ներ


16:12 , 26 փետրվար, 2013

Եթե տեսնում ու բողոքում ենք Երևանի դեմքը իսպառ կորցնելուց, ճարտարապետական արժեքների վրա թքած ունենալուց ու դրանց խայտառակ «վերականգնումներից», եթե ասում ենք ամեն օր, որ տնտեսությունը կաթվածահար վիճակում է, որ գյուղացին շնչակտուր է լինում իր մի կտոր հողի միջոցով ընդամենը տուն պահելու փորձերի հետևանքով վզին ծանրացած վարկերի ու հարկերի բեռի տակ, եթե ասում ենք, որ կրթությունից մնացել է միայն անունը, ու դա արվում է դիտմամբ, որովհետև խելոք մարդը մտածել է կարողանում, իսկ էդպիսիները հիմա պետք չեն, եթե մեծահասակից կամ հաշմանդամից իր ստացած թոշակի չափն ամաչում ես հարցնես, որովհետև միանգամից հարց է առաջանում՝ ոնց ես ընդհանրապես ապրում, եթե բժշկի դուռ գնալուց առաջ մտածում են, թե ումից պետք է պարտք վերցնեն կամ էլ ինչ վաճառեն, եթե գնում են, ուղղակի գնում են՝ էս եթե-ների լուծումները չտեսնելով, հուսահատվելով, էլ կռվել չեն կարողանում ու գնում են...
n.b.Եթե ասում են՝ ամբողջ պետ. համակարգը քվեարկել է ՀՀԿ-ի համար. էս նախադասության մեջ մի հատ խորացեք էլի, մի հատ վերլուծեք՝ ինչ իրավիճակ է նշանակում պետ. համակարգում ու դրանից բխող հնարավոր ու հույս ունեմ անհնարին հետևանքները բոլորիս համար: Ամենամեծ վտանգը տեսնում եմ էս մի եթե-ի մեջ:
Ու վերջիվերջո, եթե անգամ չլինեին էս բոլոր եթե-ները, կյանքը համարենք լոխ լավ, վարդ-մանուշակ, անդարդ, անցավ. ունենք կեղծած ընտրություններ. մարդիկ ասել են, մեծամասնությունը իսկապես ասել է՝ բոլա, ախպեր, դու մնաս, գնա չեբուրաշկեքիդ հետ դուզ խիյար աճացրու, գանք, տենանք՝ ոնց ես խփում:
Մենք/դուք հավանում ենք Րաֆֆուն, թե չէ, ձեն իրանք ենք տվել, թե թուղթ ենք փչացրել, ընդունում ենք ասածներն ու բարևները, թե ոչ, ի՞նչ կապ ունի. փաստը մնում ա փաստ՝ մարդկանց մեծամասնությունը իրան է ձայն տվել ու կատարվել է կեղծում:
Եթե էպոսագետը լիներ իր տեղը, էլի պետք է ասեինք՝ հա, անցել ա, հա, կեղծվել է:
Թե չէ ի՞նչ իմաստ ունի ընտրություն կոչվող զավեշտը. միայն դրսինի աչքը փակելո՞ւ համար:
Բայց էդ նույն դրսինը ասում ա՝ հա, մի քայլ առաջ արեցիր, հետո էլ կանչում են, մի հատ թշներին ճպցնում, նստացնում թուրքի հետ թուղթ ստորագրելու. դրսինին հարմար ա:
Կա մի գրված ու չգրած օրենք՝ միշտ մեղավոր է ղեկավարը. ուրեմն չի կարողանում կադրեր ընտրի, կառավարի, խնդիրներ դնի ու լուծումներ պահանջի. չեն կարող բոլորը վատ լինեն համակարգում, կառավարությունում, ՀՀԿ-ում, իսկ ինքը որպես ղեկավար երկուսում էլ՝ ուրիշ. չի կարա տենց բան լինի,
եթե ամեն դեպքում տենց ա՝ ավելի վատ, ուրեմն իրեն ներքին շրջապատում էլ, այսպես ասած էլիտայում (ֆիկին ու լիսկային պատկերացրեք էլիտա.կաշմառ ճ) չեն ենթարկվում:

Այ սենց են անում էլի. ես իմ համար Օսկարի մասին նորություն էի նայում լենտայումս, էն էլ Մարի մոտ պոստը տեսա, սկսեցի կոմենթ գրել, երկար ստացվեց, բերեցի էստեղ )