16:56 , 18 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ակտուալ է համարում ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման գաղափարը:
Ըստ Զախարովայի՝ այդ գաղափարի հեղինակը պաշտոնական Մոսկվան է:
«Դեռևս 2014-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ռուսական կողմը նախաձեռնեց ղարաբաղյան գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը»,- ասել է պաշտոնյան:
Զախարովան ընդգծել է, որ Վիեննայի գագաթնաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել ավարտել այդ աշխատանքը սեղմ ժամկետում, սակայն ադրբեջանական կողմը պնդում էր, որ զինված միջադեպերի հետաքննության կարիք չկա, քանի որ իրավիճակը հակամարտության գոտում այդ պահին հանդարտ էր: