Արցախում կատարված հայտնագործությունները վկայում են, որ հայերը բնիկ ժողովուրդ են. Գիտնական


16:42 , 18 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Արցախում կատարված հնագիտական պեղումները թույլ են տալիս վստահորեն պնդել, որ հայ ժողովուրդը գենետիկական տեսանկյունից բնիկ ժողովուրդն է և հայերը հետնորդներն են այն բնակչության, որն այստեղ ապրում է առնվազն 6-7 հազար տարի առաջ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գիտությունների Ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, միջազգային հնէաբանական արշավախմբի ղեկավար, մարդաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանը:

Հնագետների խումբը պեղումներն իրականացրել է Արցախի Ազոխ գյուղում գտնվող Ազոխ և Ալեքսանա Ղուզե քարանձավներում:

Եպիսկոպոսյանի ներկայացմամբ, Ազոխի քարանձավը խոշոր ու հայտնի համալիր է, որը հայտնի է մոտավորապես 13 մ խորությամբ մշակութային շերտերով ու այնտեղ հայտնաբերված կարևորագույն հնագիտական նմուշներով:

«Դրանք մշակութային շերտեր են, որը թողել է մարդը, այն էլ՝ հնագույն ժամանակների մարդը: Վաղ նեանդերտալ մարդու ժամանակներից բնակեցվել է այդ համալիրը», -հավելեց Եպիսկոպոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ