16:26 , 18 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ նոյեմբերի 20-ին կայցելի Ստամբուլ. հայտնում է Ria.ru-ն:
«Կիրակի օրը ես նորից կժամանեմ Ստամբուլ»,- ասել է պաշտոնյան` Բրյուսելում ելույթ ունենալով գերմանական Մարշալ հիմնադրամի ներկայացուցիչների առջև:
Ստոլտենբերգի խոսքով` ինքը կժամանի Ստամբուլ` մասնակցելու ՆԱՏՕ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: