16:20 , 18 նոյեմբեր, 2016
Վերջին 15 օրվա ընթացքում Հայաստանում սկսվեց շրջանառվել գրիպի A տեսակի H3 ենթատիպը. տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
«Այլ ենթատիպեր ներկա պահին չեն շրջանառվում: Հատկապես H1N1-ի շրջանառություն մեր երկրում ներկա պահին չունենք», -հրավիրված մամուլին ասուլիսին ասաց Ա. Վանյանը՝ միաժամանակ նշելով, որ դպրոցական արձակուրդների ավարտից հետո դպրոցներում և մանկապարտեզներում ամենօրյա դիտարկում է անցկացվում, քանի որ թիրախային խումբ են հանդիսանում հենց այդ կազմակերպությունները:
Դիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ վերջին 10 օրվա ընթացքում ոչ կտրուկ, սակայն աշխուժացում է նկատվում 0-14 տարեկան երեխաների շրջանում:
Առողջապահության նախարարությունը տարածքային կառավարման, կրթության և գիտության նախարարություններին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին առաջարկել է երկուշաբթի օրվանից ներդնել համաճարակաբանական ֆիլտր:
Արտավազդ Վանյանը բնակիչներին հորդորեց թեթև նախանշանների դեպքում անմիջապես մեկուսացնել տվյալ անձին՝ լինի դա երեխա, թե մեծահասակ: