7 ֆանտաստիկ ինքնապաշտպանական հնարքներ, որոնք կարող են փրկել Ձեր կյանքը


20:30 , 18 նոյեմբեր, 2016

Մեր օրերում չափազանց կարևոր է իմանալ, թե ինչպես է պետք արձագանքել վտանգավոր իրավիճակներում։ BlogNews-ը հավատում է, որ պետք է ոչ միայն զգույշ և ուշադիր լինել, այլև պատրաստ լինել օգտագործել ինքնապաշտպանական տեխնիկաները՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։

Կարևոր է հասկանալ, որ ինքնապաշտպանական տեխնիկաները ագրեսիա ցուցաբերելու ձև չեն։ Անկած նարանից, թե ինչքան ուժեղ եք դուք, այդ հնարքները պետք է օգտագործել բացառապես պաշտպանվելու նպատակով։ Վերջ ի վերջո լավագույն մարտը կամ կռիվը տեղի չունեցածն է։

ՀՆԱՐՔ #1

Եթե հարձակվողի մատը ծալեք հակառակ ուղղությամբ, ապա մեծ ցավ կպատճառեք դրան։ Այս կերպ դուք ժամանակ կշահեք այդտեղից փախչելու համար:

ՀՆԱՐՔ #2

Եթե հարձակվողը փորձում է բռնել ձեր վզից, օգտագործեք ձեր մատները՝ նրա կոկորդին կամ աչքերին ծակող հարված հասցնելու համար։

ՀՆԱՐՔ #3

Ծայրահեղ դեպքում բռնեք հարձակվողի մազերց, գլուխը իջեցրեք ներքև և ինչքան ուժ ունեք բարձրացրեք Ձեր ծունկը ու հարվածեք նրա դեմքին։

ՀՆԱՐՔ #4

Կծեք հարձակվողին, եթե նրա մարմնի մասերը մոտ են Ձեր դեմքին։ Սա արդյունավետ է, եթե նույնիսկ Ձեր ձեռքերը կապված են։

ՀՆԱՐՔ #5

Հանկարծակի և ուժեղ հարվածը հարձակվողի ոտքին հնարավորություն կտա Ձեզ ազատվել նրա ճանկերից և փախչել։

ՀՆԱՐՔ #6

Եթե Ձեզ մոտեցել են ետևից, ապա կարող եք օգտագործել արմունկները և ջախջախիչ հարված հասցնել հարձակվողի դեմքին։

ՀՆԱՐՔ #7

Ամենաարդյունավետ տարբերակը կլինի ծնկով ուժգին հարված հասցնելը հակառակորդի սեռական օրգաններին։ Դա միանգամից կվնասազերծի նրան։

Սա իմանալը շատ կարևոր է, սակայն մշտապես հիշեք, որ լավագույն պաշտպանությունը կանխարգելումն է։ Թույլ մի՛ տվեք, որ իրավիճակը հասնի նրան, որ ստիպված լինեք օգտագործել այս տեխնիկաները։