Գվինեթ Փելթրոուն կանանց բույր է առաջարկել ձյան եւ ծխի հոտով


15:50 , 18 նոյեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն ներկայացրել է Goop սեփական մակնիշի առաջին բույրը, հաղորդում է Vogue-ն:

Edition 01 – Winter 2016 օծանելիքը, նրա խոսքով, համադրում է նոճու ծխի եւ ձյան հոտերը եւ նախատեսված է ձմեռվա համար:

Վաճառքում, բացի բուն պարֆյումերացված ջրից, ստացվել են նաեւ անուշահոտ մոմեր. գները տատանվում են 72-ից մինչեւ 162 դոլար:

Փելթրոուն հայտնի է ճիշտ կենսակերպի նկատմամբ իր հակումով, ուստի օծանելիքներն ստեղծված են էկոլոգիապես մաքուր նյութերից՝ առանց քիմիա օգտագործելու:

Գվինեթ Փելթրոուն ամերիկացի դերասանուհի է, որը «Օսկարի» եւ «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմում խաղացած կնոջ գլխավոր դերի համար (երկու մրցանակներն էլ ստացել է 1999 թվականին), ինչպես նաեւ որպես լավագույն հրավիրված դերասանուհի «Էմմի» մրցանակ է ստացել «Երգչախումբ» կատակերգական հեռուստասերիալին մասնակցելու համար (2011 թ.):