Մեսսիի դեղին քարտն ուժի մեջ է


15:36 , 18 նոյեմբեր, 2016

14794186092813Araratnews.am-ը գրում է.

«Սևիլիայի» հետ խաղում «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին խաղակոշիկը հագնելիս ըստ մրցավարի՝ ժամանակ ձգձգելու համար դեղին քարտ էր ստացել:

Կատալոնական ակումբը բողոքարկել էր արգենտինացու զգուշացումը:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկման կոմիտեն չի բավարարել հայցը և դեղին քարտը մնացել է ուժի մեջ. հայտնում է Sport Express-ը: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում դա Մեսսիի 2-րդ դեղին քարտն է: