15:30 , 18 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի հյուսիսային մասում առնվազն 231 տուն է վառվել, հայտարարել է Հյուսիսային Ջակարտայի հրշեջ անվտանգության ղեկավար Սատրիադի Բիլլի Գունավանը, փոխանցում է РИА Новости-ն:
«Շատ դժվար էր կրակը մարելը, քանի որ քամին ուժեղ է եղել, և կրակն արագորեն տարածվել է հարևան տների ուղղությամբ»,- նրա խոսքերը մեջբերում է Jakarta Post պարբերականը:
Հրդեհի օջախների մարմանը մասնակցել է 21 հրշեջ մեքենա և ավելի քան 100 մարդ։ Տանիքից զրկվել են շուրջ հազար տեղացիներ։
Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է հանդիսացել գազի բալոնի պայթյունը։