15:08 , 18 նոյեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
Հոլիվուդյան արտիստ Մերլին Մոնրոյի (1926-1962 թթ.) զգեստը, որով նա ելույթ է ունեցել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու ծննդյան արարողությանը, Լոս Անջելեսում Juliens Auctions տան կողմից կազմակերպված աճուրդում, վաճառվել է 4,8 միլիոն դոլարով: Նախապես այն գնահատվել էր 3 միլիոն դոլար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Զգեստը պատվիրվել էր ֆրանսիացի դիզայներ Ժան Լուին: Ջոն Քենեդու 45-ամյակին՝ 1962 թվականի մայիսի 19-ին, Մերլին Մոնրոն այս զգեստով բեմից կատարել է «Happy Birthday to You» երգը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ