20:15 , 18 նոյեմբեր, 2016Metallica խումբը հյուրընկալվել է Ջիմմի Ֆելոնի երեկոյան շոուին, որտեղ էլ կատարել է իր «Enter Sandman» երգը «Classroom Instruments» խորագրում: Այս խորագրի ներքո հայտնի երաժիշտները իրենց լեգենդար ստեղծագործությունները կատարում են մանկական ուսումնական նվագարաններով ու երաժշտական գործիքներով, իսկ նրանց օգնում է The Roots հիփ-հոփ երաժշտախումբը: Metallica-ի կատարումն այնքան սիրվեց համացանցի օգտատերերի կողմից, որ ընդամենը ժամեր անց այն դարձավ համացանցային հիթ: