Շվեյցարիան պատժամիջոցներ է սահմանել Պետդումայի պատգամավորների դեմ


14:46 , 18 նոյեմբեր, 2016

Շվեյցարիան պատժամիջոցներ է սահմանել Պետդումայի պատգամավորների դեմ168.am-ը գրում է.

Շվեյցարիան ընդլայնել է այն անձանց ցուցակը, որոնք չեն կարող շրջանցել ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները։ Այս մասին ասվում է Շվեյցարիայի տնտեսական հարցերով պետական քարտուղարության հաղորդագրության մեջ։

Ցուցակում ներառվել է 6 մարդ, որոնք պատգամավորներ են ընտրվել Ղրիմից և Սևաստոպոլից։

Փոփոխություններն ուժի մեջ են մտնում փաստաթղթի հրապարակման պահից։