Ձերբակալվել են Արա և Ալիկ Բանդուրյանները


13:40 , 18 նոյեմբեր, 2016

Newsbook.am-ը գրում է.

NewsBook-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Երևան Սիթի» սուպերմակետի շրջակայքից ձերբակալվել են քրեական աշխարհի ներկայացուցիչներ Արա և Ալիկ Բանդուրյան եղբայրները: Ի՞նչ քրեական գործի շրջանակներում են ձերբակալվել եղբայրները՝ մեզ դեռևս չհաջողվեց պարզել: Նշենք, որ Նորատուսցի եղբայրները մշտապես հայտնվում են աղմկալի պատմությունների կիզակետում: Ըստ մամուլի հրապարակումների՝ ընդամենն օրեր առաջ Չարբախում տեղի ունեցած մահվան ելքերով «ռազբորկայի» կողմերից մեկը ևս եղել են եղբայրները: