13:34 , 18 նոյեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
2017 թվականի պետական բյուջեն և սահմանված 3.2 տոկոս տնտեսական աճը, ըստ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի, գոյատևման է միտված:
Ըստ Մելքումյանի՝ բյուջեն ծրագրերի հետաձգման բյուջե է, քանի որ բյուջեն ու ծրագրերն իրար չեն համապատասխանում:
«Բյուջեի բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ Կառավարությունը 5 տարիների ընթացում հիմնականում ձախողել է իր ծրագրերը: Օրինակ՝ ամենակարևոր հարցերից մեկը՝ Ավելացված արժեքի հարկի հետաձգում սահմանին, այս ծրագրից հրաժարվել եք»,-ասաց նա:
ԲՀԿ պատգամավորը հիշեցրեց, թե մարզերում պետք է ստեղծեին ոչ գյուղատնտեսական ոլորտի 100 հազար աշխատատեղ, դրանից էլ հրաժարվեցին, պետք է ստեղծեին 50 հազար ՓՄՁ , էլի չեն արել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ