Արմաշի ծիրանի այգիները չորանում են


13:20 , 18 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Արմաշ համայնքում նկատվում են ծիրանի այգիների տեղային չորացումներ: ՍԱՊԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, ծառերի արմատներից, արմատամերձ հողից և ճյուղերից վերցվել են նմուշներ, որոնք լաբորատոր փորձաքննության են ուղարկվել ՍԱՊԾ բուսասանիտարական լաբորատորիա:

Նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են շուրջ մեկ տասնյակ հիվանդություններ և վնասատուներ, որոնք թեև չեն համարվում կարանտին օրգանիզմներ, սակայն, բույսերի պաշտպանության միջոցառումները ոչ պատշաճ կատարելու դեպքում, մեծ վնաս են հասցնում ծառին` ընդհուպ մինչև չորացում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ