14:55 , 18 նոյեմբեր, 2016
Վերջերս սոցիալական ցանցերում Գարիկ Պապոյան անվան շուրջ ծավալվող սկանդալային նյութերի քննարկումները ստիպեցին ինձ և ընկերներիս կատարել հետազոտություն լուրերի սկզբնաղբյուրները և դրանց իսկությունը պարզելու համար: Ասվածը վերաբերում է նախ` համացանցում հայտնված ամսագրի շապիկի կիսամերկ լուսանկարին: Ընկերս, ով գրաֆիկ դիզայնի մասնագետ է, ուսումնասիրելով վերոնշյալ լուսանկարը, միանշանակորեն եկավ այն եզրակացության, որ այդ նկարը էժանագին ֆոտոշոփի արդյունք է: Որպես այս ամենի ապացույց՝ ստորև ներկայացնում եմ իրականում 2010 թվականի հոկտեմբերին լույս տեսած Wow ամսագրի էջերը: Իսկ այս թեման համացանցում ակտիվորեն շահարկող օգտատերերի գրառումների վերլուծության արդյունքում պարզվում է, որ դրանք բոլորը հիմք չունեն և գրված են ֆեյք` մի քանի ժամ կամ րոպե առաջ ստեղծված պրոֆայլներից: Ի վերջո իմ ու ընկերներիս տարած աշխատանքների արդյունքում պարզ է դառնում, որ շրջանառվող նյութերը պարունակում են խեղաթյուրված, իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա և միտված են անձին վարկաբեկելուն և հեղինակազրկելուն: Ուստի, սիրելի՛ ընթերցող, հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս ինֆորմացիոն դաշտը բաց է բոլորի համար, սոցիալական տարածությունում կարող են հայտնվել բազմատեսակ և բազմաբնույթ նյութեր… Զգուշացեք, ստուգեք լուրերի իսկությունը, նոր միայն կատարեք եզրակացություններ, քանզի Գարիկ Պապոյան անվան փոխարեն մի օր կարող է հայտնվել նաև Ձերը:


