Ելույթի հետ համեմատած` ժյուրին, կարծում եմ, բավականին մարդկային ու պոզիտիվ ձևով մերժեց ու ճանապարհեց


12:15 , 18 նոյեմբեր, 2016

Image result for X-Factor եղիշեՕրվա թեմա՝ #xfactor

Իմ մոտ նենց տպավորությունա, որ որոշ լրագրողների ամբողջ օրվա գործը զոհեր գտնելնա, որ օրն էլ չեն գտնում, գնում մեկի թիկնապահի ձեռով իրանց հարվածում են, որ օրվա զոհը ապահովված լինի:
Դե պարզա, առանց զոհերի հերոսներ էլ չեն լինում:
Սենց մոդելով համատարած պաշտպաններ ենք դառնում: Թույլերի պաշտպանության միություն:
X factor-ից եմ խոսում: Համատարած սենսացիա դառավ:

Առաջին հերթին երիտասարդին ոչ մեկը չէր պարտադրել բեմ դուրս գալ: Երկրորդը՝ խեղճ գյուղացի տղա լինելը չի արդարացնում կտրուկ ու կոպիտ տարրական հաղորդակցման մեթոդներին չտիրապետելու փաստը: Երրորդ՝ մի կողմ թողնենք ձայնային տվյալները, երգի ընտրությունը, էդ շատ սուբյեկտիվա, բայց էմոցիաների բացարձակ բացակայությունը ծիծաղի պատճառ չէր կարա չլիներ, հատկապես, երբ քրոջ ու մոր համար էր անգամ ծիծաղելի:
«Սեռոտոնինի պակաս» ասածն էլ շատ տեղին հումոր էր ու բացարձակ վիրավորական չէր հնչում տվյալ պարագայում:

Ելույթի հետ համեմատած` ժյուրին, կարծում եմ, բավականին մարդկային ու պոզիտիվ ձևով մերժեց ու ճանապարհեց:

Բայց մենք դեռ պետքա հերոսանանք: Եթե գյուղիցա, ապա անպայման թույլա ու անպաշտպան, փրկելա պետք: Ամբողջ էս իրավիճակում ամենագռեհիկը ու անտանելին բոլոր նյութերն են ժյուրիի անդամների դեմ գրված: Որտեղի՞ց են լրագրողները էկրաններից էն կողմ նստած էդքան ատելության դոզա ստանում, էդ ի՞նչ սրիչով են սրում իրանց գրիչները, ստեղնաշարերը:

Հետաքրքիրա, եթե վաղը շոու կազմակերպվեր, որտեղ գյուղացիները կլինեին ժյուրի ու «աստղերն» էլ գնային կով կթելու, հող վարելու, մածուն մերելու մրցույթի, ու ոմանց մոտ ճիշտ չստացվեր, ամբողջ ժյուրիի կազմն էլ կծիծաղեր: Էլի նույն արձագանքը կստանա՞ր իրավիճակը…