11:48 , 18 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի դատախազությունը Ստամբուլի Յըլդիզ համալսարանի 103 դասախոսի ձերբակալման հրաման է տվել. հայտնում է NTV հեռուստաալիքը:
Դասախոսները կասկածվում են իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գյուլենականների հետ կապ ունենալու կասկածանքով Թուրքիայում 2205 աշխատակից էր ազատվել աշխատանքից: