Նոյեմբերի 22-ից նոր արագաչափ՝ Երևանի Հալաբյան փողոցում


11:32 , 18 նոյեմբեր, 2016
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, նոյեմբերի 22-ից գործարկվելու է Երևան քաղաքի Հալաբյան փողոցում (Հալաբյան 41 շենքի հարակից տարածք) տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: