08:50 , 18 նոյեմբեր, 2016
«ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխին սև ամպեր են կուտակվել։ Այսպես՝ նախ վերահսկիչ պալատն այստեղ ստուգումներ իրականացրեց՝ եզրակացնելով որ ընկերությանը տրամադրված 140 մլն դրամաշնորհը սխալ է ծախսվել։ Ապա ՀՀ գլխավոր դատախազությունը այս եզրակացության հիման վրա քրեական գործ հարուցեց, որը նախաքննության փուլում է։ «Ժողովուրդ»–ը պարզեց, որ հիմա Էլ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն Է ստուգումներ իրականացնում հարկային պարտավորությունների մասով։ Ընկերության տնօրեն Նորայր Ղուկասյանը «Ժողովուրդ»–ին պարզաբանեց, որ ՊԵԿ֊ի ստուգումները 2012–13թթ–ին են վերաբերում. «Ես պնդում եմ, որ ընկերությունը ոչ մի խախտում Էլ չի արել»,– վստահեցրեց տնօրենը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։