08:15 , 18 նոյեմբեր, 2016
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սղերթ (Սիիրթ) նահանգի պղնձի արդյունահանման հանքում փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Այս մասին գրում է Milliyet թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ հանքում կարող են արգելափակված լինել մոտ 15 աշխատողներ։
Այլ տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում։