Ինչպես դուր գալ տղային


06:55 , 18 նոյեմբեր, 2016

Ի՞նչ պետք է անի աղջիկը տղային դուր գալու համար:

Տղայի հետաքրքրությունը շարժելու համար նախ անհրաժեշտ է ուշադրություն գրավել, իսկ հետո՝ ցուցադրել լավագույն հատկանիշները:

Երբ քայլում եք փողոցում, ժամանակ գտեք ձեզ շրջապատող մարդկանց ուսումնասիրելու:

Փորձեք նկատել, թե ովքեր են գրավում ձեր հայացքը, ինչպիսի աղջիկներ են ձեզ ամենից շատ հետաքրքրում:

Տեսա՞ք: Իսկ հիմա հետևեք, թե ովքեր են գրավում բոլորի ուշադրությունը, ում են ամենից հաճախ նայում անցորդները:

Ի՞նչ կա այդ անձանց մեջ, որն օգնում է նրանց առանձնանալ ցանկացած ամբոխից:

Հասկանալով հետաքրքրության առաջացման մեխանիզմը, դրա սկզբնաղբյուրը՝ դուք կկարողանաք դուր գալ ցանկացած տղայի:

Այլ աղջիկներից առանձնանալու ավելի պարզ միջոց է ձեր արտաքինը: Ֆիզիկապես դա կարող է արտահայտվել հագուստում, ամենևին կարևոր չէ թանկարժեք, բայց մյուսների հագուստից տարբերվող: Գորշ գույները տղայի հայացքը գրավելու լավագույն տարբերակը չեն: Փորձեք հակառակն անել. ձեր կյանքում գույներ մտցրեք, այնպիսի զգեստներ հագեք, որոնք վառ տրամադրություն են ստեղծում:

Դա շատ կարևոր է հատկապես ձմռան սեզոնին, երբ գրեթե բոլորը խամրած գույներով վերարկուներ և բաճկոններ են հագնում: Ներկեք մազերը, գունավոր լինզա գնեք, արեք հնարավոր ամեն ինչ՝ մարդկային ընդհանուր զանգվածից տարբերվելու համար: Եվ այդ ամենը սկսեք ձեր ներաշխարհից:

Իհարկե, արտաքինը տղայի ուշադրությունը գրավելու ուղիներից մեկն է միայն: Ի վերջո, չէ՞ որ չեք ցանկանում լինել «այն կարմիր բաճկոնով աղջիկը» կամ «կարմրահեր այն աղջիկը»: Դուք ցանկանում եք, որպեսզի տղաներն ուշադրություն դարձնեն ձեր անհատականությանը և համաձայնեն, որ «այս աղջիկն իսկապես զարմանալի է»:

Զրույցը սովորականից ավելի բարձրաձայն սկսեք: Աղջիկների մեծ մասը վախենում է դա անել, բայց եթե լավ մտածեք, քանի՞ անգամ եք ուշադիր լսել ցածր զրույցը և դա գրավիչ համարել: Եվ անպայման զարգացրեք հումորի զգացումը: Փորձեք հասկանալ, թե ինչն է մարդկանց ստիպում ծիծաղել: Մեկ հաջողված սրամիտ արտահայտությունը կփոխարինի ցածրաձայն ու ձանձրալի մի ամբողջ դասախոսության: Իսկ եթե տղան ձեր կատակին ի պատասխան ծիծաղի, ուրեմն՝ երկար ժամանակ կկապվի ձեզ:

Եվ վերջապես, մի՛ ամաչեք տղային ասել, որ նա ձեզ շատ է դուր գալիս: Չէ՞ որ նա պարտավոր չէ գուշակել այդ մասին: Ասել և… հեռանալ: Այո՛, հենց այդպես, որպեսզի նորից վերադառնալուց հետո նրա հետ ջերմ շփվեք ու կրկին անհետանաք: Նման հարաբերությունները սովորաբար մեծ հետաքրքրություն և ուժեղ կապվածություն են առաջացնում տղամարդու կողմից: Դե, իհարկե, մենք միշտ համակրում ենք նաեւ մարդուն, ով գնահատում է մեր անհատական գրավչությունը: