05:53 , 18 նոյեմբեր, 2016
Operativ.am-ը գրում է.
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի օրենքների համաձայն՝ իրեն չեն կարող զրկել քաղաքացիությունից։ «Ուկրաինայի սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ դա բացարձակապես անհնար է։ Արգելված է Ուկրաինայի քաղաքացուն զրկել քաղաքացիությունից, եթե նա այլ երկրի քաղաքացիություն չունի»,-հայտարարել է Սաակաշվիլին «112 Украина» եթերում։
Նշվում է, որ ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է դատարանի վճռով զբաղվել իրեն քաղաքացիությունից զրկելու հարցով։
Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն հայտարարել էր, որ Սաակաշվիլին ապօրինի է ստացել Ուկրաինայի քաղաքացիություն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Սաակաշվիլին հայտարարեց, որ լքում է նահանգապետի պաշտոնը՝ կապված Ուկրաինայի իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի անսպասելի որոշման մասին: Նա նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին մեղադրեց կլանային համակարգ գոյացնելու մեջ: Ավելի ուշ, նախագահը ստորագրեց Սաակաշվիլիի ազատման պաշտնից դիմումը: Վերջինս իր հերթին հայտարարեց, որ մտադիր է հասնել Գերագույն ռադային արտահերթ ընտրությունների անցկացմանը, որպեսզի Ուկրաինայում ստեղծի իր քաղաքական ուժը: