05:11 , 18 նոյեմբեր, 2016
Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Պակիստանի խորհրդրանում հայտարարել է, որ արևմտյան երկրներն «աջակցում» են ԴԱԻՇ-ին՝ նպատակ հետապնդելով վարկաբեկել իսլամը.
«Մենք վճռականորեն պայքարում ենք ԴԱԻՇ-ի դեմ և շարունակում ենք անել դա։ Այդ խմբավորումը դույզն ինչ կապ չունի իսլամի հետ, ոչ ոք իսլամին ավելի շատ չի վնասում, որքան՝ ԴԱԻՇ-ը։
Մեր կրոնը չկա մարդուն սպանելու իրավունք։ Ո՞վ է գտնվում նրանց (ԴԱԻՇ) կողքին։ Նրանց կողքին Արևմուտքն է։ Մենք ապացուցել ենք, որ նրանց ձեռքում առկա է արևմտյան ծագման զենք։ Այդ ամենն արվում է իսլամի դեմ»։