Հայտնի է դարձել` ով է շահել ԴիԿապրիոյի հետ ճաշելու մրցույթում. դերասանը ժամանել է Էդինբուրգ (լուսանկարներ)


04:10 , 18 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Հոլիվուդյան օսկարակիր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն ժամանել է Էդինբուրգ`մասնակցելու Շոտլանդական բիզնես մրցանակաբաշխությանը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, ԴիԿապրիոն առաջին անգամ է Շոտլանդիայում գտնվում: Այստեղ նա մասնակցելու է բարեգործական ճաշի: Հիշեցնենք, որ ավելի վաղ խաղարկություն էր անցկացվում, որի մասնակիցները պայքարում էին դերասանի հետ ճաշելու իրավունք ստանալու համար: Խաղարկությանը մասնակցելու համար ցանկացողները նաև պետք է 5 ֆունտ ստերլինգ նվիրաբերեին:

Հավաքված միջոցներն ուղղվել են շոտլանդական քաղաքում բացված ճաշարանին, որն անվճար կերակրում է անօթևան մարդկանց և նրանց վարձում տարբեր աշխատանքների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ